Վերջին շրջանում հաճախակիացել են լուրերը, թե Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան կարող է լքել իր պաշտոնը: Կամ էլ նրան կարող են խնդրել, որ անի այդպես: Դա, իհարկե, բացատրվում է 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում արգենտինացիների խայտառակ ելույթներով: Ինքը՝ Մարադոնան նախընտրում է ուշադրություն չդարձնել այդ լուրերի վրա եւ շարունակել իր ենթակաների հետ պատրաստվել չափազանց կարեւոր հանդիպումներին՝ Պերուի եւ Ուրուգվայի ազգային թիմերի հետ:

«Ես չեմ հերքում այդ լուրերը, չեմ էլ պատրաստվում հեռանալ: Երբեք չեմ ասել, թե պատրաստվում եմ հրաժարական տալ: Այդ լուրերը տարածում է դեղին մամուլը: Ես հավաք եմ անցկացրել ֆուտբոլիստների հետ՝ նրանց հայտնելու, որ բոլոր այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Մարադոնան: