Իսրայելցի միլիարդատեր եւ նավագնացության մագնատ Սեմմի Օֆերին մեռած են գտել իր տանը: 89-ամյա Օֆերը Իսրայելի ամենահարուստ մարդն էր, 90 նավերից բաղկացած առեւտրային նավատորմ ուներ, անշարժ գույք Լոնդոնում եւ Թել-Ավիվում: Նրա ունեցվածքը գնահատվում էր 10 մլրդ դոլար:
Forbes հանդեսի ցանկում նա զբաղեցնում էր 79-րդ հորիզոնականը:
Ոստիկանությունն առայժմ չի մեկնաբանում միջադեպը:




























