Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության կազմակերպած Արժանապատվության երթը քիչ առաջ անցավ կառավարության շենքի մոտով։
«Եկե՛ք ողջունենք կառավարության շենքի պատուհաններից հոգով-սրտով մեզ հետևող մեր քաղաքացիներին։ Մի՛ վախեցեք, հանգիստ նայեք պատուհաններից» - կոչ արեց Անդրանիկ Թևանյանը։
Նշենք, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով Արժանապատվության երթն այսօր մեկնարկել է Սասունցի Դավթի հրապարակից։
«Նիկո՛լ, հեռացիր», «Նիկոլ, դավաճան», «Հայաստանն առանց Նիկոլի» վանկարկումներով երթը հասել է Սայաթ Նովա փողոց։





























