Hot Tours-ը կազմակերպության տնօրեն Մխիթար Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ի նշան կառավարության դեմ բողոքի՝ վաղը հայտարարում են գործադուլ:

«Հարգելի ընկերներ, գործընկերներ, հարազատներ...

Ցանկանում եմ հայտարարել, որ վաղը՝ 22.12.2020 մեր կազմակերպությունը հայտարարում է գործադուլ։

Hot Tours-ը չի աշխատելու ի ցույց բողոքի այս ազգադավ կառավարությանը։

Իմ բոլոր սթափ դատող գործընկերներին դիմում եմ նույն կոչով՝ փակեք Ձեր գրասենյակները։

Եթե այս օրհասական պահին մենք չդիմենք կտրուկ քայլերի, ապա հավատացեք շատ կարճ ժամանակում մենք ընդհանրապես երկիր չենք ունենալու. էլ չեմ ուզում խոսեմ տուրիզմից»,- ասված է գրառման մեջ:

Նշենք, որ վաղը, ժամը 12-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը: Հանրահավաքի կազմակերպիչները կոչ են անում քաղաքացիներին միանալ օր օրի մեծացող ժողովրդական շարժմանը:

Հանրահավաքի մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: