Հայրենիքի փրկության շարժմանն են միացել երեկվանից գործադուլ հայտարարած 700 փաստաբաններ։
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22–ին Հանրապետության հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը:
«Այս պահին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակ է Երևան–Վանաձոր մայրուղին։ Գործադուլ են հայտարարել Վանաձորի մի շարք բենզա և գազալցակայաններ։ Գործադուլ է հայտարարել «Վաբատեքս» ցանցերի գործարանը և ամբողջ կոլեկտիվով մասնակցում է հանրահավաքին»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումն այսօր՝ դեկտեմբերի 22-ը հայտարարել է համահայաստանյան գործադուլի եւ դասադուլի օր։





























