Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ: Նրանք վանկարկում են «Նիկոլ դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան»: Նրանք կոչ արեցին նախարարության աշխատակիցներին միանալ իրենց, որպեսզի «դդումին (նկատի ունեն Արայիկ Հարությունյանին-խմբ) նորից չնշանակեն նախարար»:
Ակցիայի մասնակիցներից մեկի կոչով բոլորը միջնամատ ցույց տվեցին «դավաճան Նիկոլին»:
Նրանք երթով շարժվեցին Հանրապետության հրապարակի ուղղությամբ, կանգ առան Գլխավոր դատախազության դիմաց: Այստեղ եւս կոչ արեցին դատախազությանը միանալ իրենց, «անցնել ժողովրդի կողմը», իսկ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին կոչ արեցին ձերբակալել Նիկոլ Փաշինյանին:





























