Դատարանը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Դատարանի որոշմամբ՝ Առուշ Առուշանյանի ձերբակալությունը ճանաչվել է ոչ իրավաչափ: Շուտով նա ազատ կարձակվի»,-հայտնել է Մելիքյանը:

Նշենք, որ դատավորը խորհրդակցական սենյակում անցկացրել է մի քանի ժամ: