Տղամարդկանց Maxim ամսագրի ընթերցողները կազմել են ոչ սեքսուալ կանանց ցուցակը, արդյունքում առաջին տեղում է հայտնվել 46-ամյա Սառա Ջեսիկա Փարքերը: Շատ կանանց համար «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղը գեղեցկության եւ նրբաճաշակության էտալոն է: Սակայն տղամարդիկ բոլորովին այլ հատկանիշներ են գնահատում:
Երկրորդ տեղում է բրիտանացի երգհչուհի էմի Ուայնհաուսը: 27-ամյա աստղին արտաքինը երբեք չի մտահոգել, բացի այդ, նա թուլություն ունի թմրանյութերի եւ ալկոհոլի հանդեպ:
Երրորդ հորիզոնականն զբաղեցրել է կանադացի դերասանուհի Սանդրա Օ-ն, փոխանցում է MIGnews.com-ը:
Չորրորդ տեղում հայտնվել է Մադոննան: Պարզվում է` տղամարդկանց դուր չեն գալիս երգչուհու դուրս ցցված մկանները, ինչպես նաեւ ոտքերի եւ ձեռքերի ընդգծված երակները: Ուժեղ սեռի կարծիքով` նա ոչ էսթետիկ, ոչ կանացի եւ ոչ գրավիչ տեսք ունի:
Հնգյակը եզրափակում է 29-ամյա փոփ աստղ Բրիտնի Սփիրսը, ով վերջերս է հանդիսավորությամբ վերադարձել մեծ բեմ:




























