Ոստիկանն, ով այսօր վահանով հարվածում էր կանանց երեկոյան երևի տուն է գնալու, կինը մի աման տաք ապուր է դնելու դիմացը և ասելու` հպարտանում եմ քեզնով ու քո տեսակով, դու մեր պաշտպանն ես: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կան ոստիկաններ և կան մենթեր: Սա մենթի վառ օրինակ է:

Գիտեք, կան մարդիկ, ովքեր արդարացնում են մարմնավաճառներին, ասելով` դե տուն է պահում: Կան մարդիկ, ովքեր արդարացնում են նմանօրինակ ոստիկանների վարքը` նույնը մեկնաբանելով: Այո´, ինձ համար նրանք համարժեք են, քանզի զուրկ են ԲԱՐՈՅԱԿԱՆՈւԹՅՈւՆԻՑ»: