ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին պահանջները կորցրել են իրենց իմաստը: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր իշխանափոխություն են ուզում, պետք է որքան հնարավոր է շուտ նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ քննարկեն, թե երբ եւ ինչպես պետք է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել:

«Եթե ընդդիմությունն իշխանափոխության է ձգտում, ապա սա է դրան հասնելու օրինական ճանապարհը»,-նշեց Մակունցը: