Մարդկությունը հաջորդ տարին պետք է նվիրի կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանը եւ դրա հետեւանքներից ապաքինմանը: Այս մասին նշված է Ամանորի առիթով ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Եկեք բոլորս միասին հաշտվենք միմյանց եւ բնության հետ, հաղթահարենք կլիմայական ճգնաժամը, կասեցնենք COVID-19-ի տարածումը եւ 2021 թվականը դարձնենք ապաքինման տարի,- նշել է նա: - Մահաբեր վիրուսի հետեւանքներից ապաքինման: Քայքայված տնտեսության ու հասարակության ապաքինման: Բաժանումների վերացման: Եվ մեր մոլորակի ապաքինման գործողությունների մեկնարկի»:

«Այսպիսին պետք է լինի 2021 թվականի համար մեր ամանորյա խոստումը»,- վստահ է Գուտերեշը:

ՄԱԿ անունից նա բոլորին «երջանիկ եւ խաղաղ Ամանոր» է մաղթել:

Կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր աշխարհում վարակվել է մոտ 80,8 մլն մարդ, ավելի քան 1,7 մլն-ը մահացել է: