Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը հունիսի 6-ին 3 տարվա ազատազրկման է դատապարտել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի աներորդուն` Վիկտոր Բատուրինին` անշարժ գույքի մեքենայությունների մեղադրանքով:

Քննության մեղադրանքով, 2008թ. հունիսի սկզբին Բատուրինը իր ծանոթ Իգոր Վաշուրկինին 211 քառ.մետր տարածք է վաճառել 23 միլիոն ռուբլով, սակայն հրաժարվել է հանձնել տարածքը եւ այլ պայմանագիր է կնքել 1,5 մլն դոլարով: Արդյունքում, ըստ դատախազության, նա 35 միլիոն ռուբլու ապօրինի եկամուտ է ստացել: