Հիասքանչ դիվա Բեյոնսեն իր նոր տեսահոլովակում հայտնվել է ճանապարհային ցուցանակի մոտ, որն ուղղորդում է դեպի Թբիլիսի եւ Ցխինվալ։ Սա արված է երգչուհու եւ տեսահոլովակների հեղինակների՞ կողմից, թե պատահաբար է ստացվել։ Հարցի պատասխանն այնքան էլ հեշտ չէ։ Ո’չ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանին, ո’չ «Ռուսթավի-2» վրացական հեռուստաալիքին չի հաջողվել կապ հաստատել տեսահոլովակի հեղինակների հետ, հայտնում է ИноТВ-ն։
Հանելուկային նշանն ինտերնետում բուռն բանավեճերի տեղիք է տվել։ Մի շարք օգտագործողների կարծիքով, Բեյոնսեն բացարձակապես չի իմացել, թե ինչ է գրված ցուցանակի վրա, եւ նրան հետաքրքրել են էկզոտիկ տեսք ունեցող վրացական տառերը։ Ոմանք էլ վիրավորված են, որ վրացական ցուցանակը հայտնվել է անապատում։
Որոշ օգտագործողներ պնդում են, որ վրացական իշխանությունները վճարել են, որպեսզի ցուցանակը՝ որպես Վրաստանի դեմ ռուսական ագրեսիայի խորհրդանիշ, հայտնվի Բեյոնսեի տեսահոլովակում։ Մեկ այլ վարկածով, սա հարգանքի նշան է Կովկասի ժողովրդին։ «Բայց հարց է՝ որ ժողովրդին»,- հարց է հնչեցնում ИноТВ-ն։




























