Կառավարության շենքի առջեւ, վարչապետի հետ հանդիպման հույսով մի քանի ժամ սպասող անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու մյուս հարազատներն ասել են, որ ցանկանում են հանդիպել վարչապետ Փաշինյանին եւ պարզել, թե ինչ արդյունքներ կան նրա նախորդ հանձնարարականներից:

Հիշեցնենք, որ կառավարության շենքի դիմաց ակցիա են իրականացնում պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատները։