ՀԴԲ-ն մինչեւ 50 000 դոլար պարգեւատրում է առաջարկում՝ Վաշինգտոնում ԱՄՆ քաղաքական առաջատար կուսակցությունների շտաբերում ինքնաշեն ռումբեր տեղադրելու համար պատասխանատու անձանց մասին տեղեկատվության դիմաց։
Չորեքշաբթի օրը իրավապահները հաղորդում էին ստացել երկու կասկածելի սարքերի տեղադրման մասին՝ Հանրապետական ազգային կոմիտեի եւ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի կենտրոնական գրասենյակներում: Այս մասին ասվում է Twitter-ում ՀԴԲ-ի հայտարարության մեջ:
«ՀԴԲ-ն 50 000 դոլար պարգեւատրում է առաջարկում գտնվելու վայր, ձերբակալման եւ դատապարտման տանող տեղեկատվության համար»:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել էին Կոնգրեսի շենք, որպեսզի խոչընդոտեն նախագահական ընտրությունների արդյունքների հաստատմանը: Սենատորներն ու կոնգրեսականները ստիպված էին տարհանվել այն բանից հետո, երբ Թրամփի հարյուրավոր կողմնակիցներ ներխուժել էին շենք:
Բռնությունը, որի հետեւանքով հինգ մարդ է մահացել, հաջորդել է այն հանրահավաքին, որի ժամանակ Թրամփը իր կողմնակիցներին կոչ է արել «պայքարել» նոյեմբերի 3-ի ընտրությունների արդյունքները բեկանելու համար:




























