Կապիտոլիումի ոստիկանության սպա Բրայան Դ. Սիքնիքը, ով հունվարի 7-ին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մասնակցում էր Կապիտոլիումի պաշտպանությանը, մահացել է նախօրեին գիշերը ուշ երեկոյան, գրում է The Hill-ը:

«USCP-ի ողջ դեպարտամենտը իր խորին ցավակցությունն է հայտնում սպա Սիքնիքի ընտանիքին եւ ընկերներին՝ կորստի կապակցությամբ, եւ սգում է ընկերոջ ու գործընկերոջ մահը»,- ասել է USCP-ի ներկայացուցիչը:

Այսպիսով, անկարգությունների զոհերի թիվը հասել է 5-ի: Անկարգությունների մասնակից մնացած չորս անձանց, ներառյալ՝ մեկ կնոջ, գնդակահարել էին Կապիտոլիումի ոստիկանները, երբ նրանք փորձել էին մտնել Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճ:

Ավելի քան 50 սպաներ վիրավորվել են, նրանցից 15-ը հոսպիտալացվել են: