Հարգելիներս, մամուլում լուր է տարածվել այն մասին, որ երեկ ՝ իմ հայտարարությունից հետո, Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները հսկում են իմ հայրական տունը և իմ անվտանգությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով ախօրեին հայտարարել է խմբակցությունից դուրս գալու մասին:

Նա, մասնավորապես, հավելել է. «Նման բան չի եղել և որպես կանոն իմ խնդիրներին մասնակից չեմ դարձնում որևէ մեկին և չունեմ սովորություն անհանգստացնելու կամ ծանրաբեռնելու իմ շրջապատին և ինձ սիրող ու գնահատող մարդկանց:

Ինձ հետ ամեն ինչ կարգին է, ես ապրում եմ նույն կերպ՝ ինչպես միշտ:

Ներողություն եմ խնդրում զանգերի մեծ մասին չպատասխանելուս համար:

Ես իմ երկրում երբեք չեմ վախեցել, չեմ վախենում, չեմ էլ վախենալու:

Պապս կասեր «Դավեն նստողը կուզեկուզ ման չի գա»: