Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների հունիսի 6-ին ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Տարոն-2 թաղամասի 53-ամյա մի բնակչուհի մայիսի 23-ի երեկոյան իր բնակարանում հյուրընկալած ծանոթի պայուսակից գողացել է բջջային հեռախոս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գողության մասին տուժողը ոստիկանություն չէր դիմել:
Կատարվում է նախաքննություն:




























