ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նորընտիր անդամ, Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Մարջորի Գրինը հայտարարել է, որ նախատեսում է բարձրացնել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին իմփիչմենթ հայտարարելու հարցը՝ նրա երդմնակալության հաջորդ օրն իսկ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես ցանկանում եմ ամերիկացի ժողովրդի անունից հայտարարել, որ մենք պետք է համոզվենք, որ մեր ղեկավարները ենթարկվում են պատասխանատվության, մենք չենք կարող ԱՄՆ նախագահ ունենալ, որը չարաշահում է իր պաշտոնի իշխանությունը եւ հեշտությամբ կկաշառվի օտարերկրյա կառավարությունների, արտասահմանյան չինական էներգետիկ ընկերությունների, ուկրաինական էներգետիկ ընկերությունների կողմից»,- Newsmax հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է քաղաքական գործիչը, որի տեսանյութը հրապարակել է Twitter-յան էջում:




























