Թուրքիան շարունակում է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել Ս-400 զենթահրթիռային համակարգերի երկրորդ գնդի հնարավոր մատակարարումների շուրջ: Այս մասին հինգշաբթի հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Անկարայի համար խնդրահարույց կլիներ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնումից հրաժարվելը: Մենք հուսով ենք, որ այս թեմայով ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները կարող են լուծվել երկխոսության ճանապարհով,- նրա խոսքն է մեջբերել «Ա Հաբեր» հեռուստաալիքը: - Թուրքիան շարունակում է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել Ս-400-ի երկրորդ գնդի ձեռքբերման շուրջ»:

Աքարը նաեւ նշել է, որ Թուրքիայում Ս-400-ը չի ունենա որեւէ կոնկրետ տեղակայում, համակարգերը կարող են անհրաժեշտության դեպքում տեղափոխվել:

Հունվարի 11-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմաիլ Դեմիրը հայտնել էր, որ երկիր մատակարարված Ս-400-ները շահագործման համար պատրաստ են: