Ադրբեջանցիների կողմից օկուպացված Շուշիում տեղի է ունեցել ճանապարհային պատահար:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ճանապարհային պատահարը տեղի է ունեցել հունվարի 12-ին: Դրա հետեւանքով զոհվել է Բեյլագանի շրջանի Շաֆագ գյուղի բնակիչ, գերաժամկետային զինծառայող Յաղուբով Հասան Հուսեյնօղլուն, երկու զինծառայողներ մարմնական վնասվածքներ են ստացել: Փաստով հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն:

Եվս մեկ պատահար է տեղի ունեցել օկուպացված Մատաղիսում (ադրբեջանցիների կողմից վերանվանվել է Սուգովուշան): Հունվարի 13-ին ժամը 11-ի սահմաններում բուլդոզերի վարորդ Ալիյար Օջագվերդիեւը ճանապարհաշինական աշխատանքի ժամանակ պայթել է հակատանկային ականի վրա: 61-ամյա Օջագվերդիեւը ստացել է բազմաթիվ վնասվածքներ: