Պարզվել է Սպիտակ քաղաքի մի շարք թաղամասերից դիտահորերի 12 կափարիչ գողացողների ինքնությունը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 7-ին, ժամը 17.00-ին, պարզվել է, որ կափարիչները, վաճառելու նպատակով, գողացել են 19-ամյա Վահագ Ա.-ն եւ 22-ամյա Պարույր Ս.-ն:
Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն:




























