Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի գրասենյակից հայտարարել են, որ Իսրայելը համաձայնություն է տվել փոխանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 5 000 դեղաչափ պաղեստինցիներին COVID-19-ի դեմ պայքարի առաջնագծում գտնվող բուժաշխատողներին պատվաստելու համար, հաղորդում է Associated Press-ը:
Այդկերպ Իսրայելն առաջին անգամ հաստատել է պաղեստինցիներին պատվաստանյութերը տրամադրելու հնարավորությունը:
Ավելի վաղ ՄԱԿ-ում եւ մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններում քննադատել են Թել Ավիվին, որ պետությունը չի տրամադրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ պաղեստինցիներին: Իսրայելը հայտարարել է, որ պատասխանատվություն չի կրում դրա համար:
Այժմ երկիրը COVID-19-ի դեմ բնակչությանը պատվաստելու առաջատարներից մեկն է, որը կիրառում է Pfizer եւ Moderna ընկերությունների ստեղծած պատվաստանյութը:
Պաղեստինցիները դեռեւս չեն սկսել պատվաստումը:





























