Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազգային ժողովի շենքի մոտից դեպի Կառավարության բակ երթով շարժվող ակցիայի մասնակիցները կարճ ժամանակահատված  փակ էին պահել Բաղրամյան-Մաշտոց խաչմերուկը։

Նշենք, որ այսօր ակցիայի մասնակիցները փակել էին նաեւ Բաղրամյան պողոտան, որը ոստիկանների միջամտությամբ բացվեց։