Լեհաստանում հիվանդանոց է տեղափոխվել «Սոլիդարնոստ» արհմիության հիմնադիր, երկրի նախկին նախագահ եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեհ վալենսան:

Բժիշկների խոսքով, նա Գդանսկի քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել բարձր ջերմությամբ եւ փորացավերով: Ներկայումս Վալենսայի վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

1990-95 թվականներին Լեհ Վալենսան եղել է կոմունիստական Լեհաստանի համաժողովրդական քվեարկության ընտրված առաջին նախագահը: