Անգլիական Financial Times-ը հոկտեմբերի 10-ին ստորագրվելիք հայ-թուրքական արձանագրությունները համարում է Թուրքիայի հաղթանակը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberturk կայքէջը։

Թուրքական կայքը ուշագրավ մեջբերումներ է արել հեղինակավոր անգլիական պարբերականից, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ «ԱՄՆ պետքարտուղարի ներկայությունը ստորագրության արարողությանը նշանակում է, որ ԱՄՆ-ը կարեւոր նշանակություն է տալիս Կովկասին»։ «Տարածաշրջանում խաղաղության ռազմավարություն իրականացնող Թուրքիայի համար ստորագրվելիք հայ-թուրքական արձանագրությունները հաղթանակ է»։ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ 100-ամյա թշնամությունը հոկտեմբերի 10-ին ավարտվում է»։ «Մեծաթիվ բարձրաստիճան դիվանագետներ կհետեւեն Եվրոպայի վերջին փակ սահմանի բացման համար ստորագրվող արձանագրություններին»։

«Ստորագրման արարողությունը երկու երկրների հասարակությունների տարբեր խմբերի մոտ բողոքի ալիք կբարձրացնի»։