Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ 2071-ին փակելու են բոլոր ատոմակայանները իրենց տարածքում: Եւ դա այն պայմաններում, որ երկրում անգամ չի սկսվել առաջին ատոմակայանի շինարարությունը:

«2071-ին մենք փակելու ենք ատոմակայանները, որոնք ծրագրում ենք կառուցել Աքքույուում եւ Սինոպում»,- լրագրողներին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը Կայսերի կատարած այցի ընթացքում: Նա ասել է, որ թուրքական կառավարությունն արդեն համապատասխան որոշում է կայացրել:

«Աքքոյու ատոմակայան» ընկերության ներկայացուցիչ Ռաուֆ Կասումովի կարծիքով նախարարի խոսքերում զարմանալի ոչինչ չկա: «Իսկապես 70 տարուց մեր ատոմակայանը պետք է փակվի: Ատոմակայանի կյանքը 60 տարի է, եւս 10 տարի գնում է շինարարության համար»,- ասել է: