ԱՄՆ-ն որպես դիտորդ կմասնակցի ՄԱԿ-ի` Մարդու իրավունքների խորհրդին, որն այն լքել էր 2018-ի հունիսին Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, հայտնում է Reuters-ը:

ՄԱԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Մարկ Քասայրը հայտնել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր առավոտյան կհայտարարի, որ Միացյալ Նահանգները կվերսկսեն դիտորդական համագործակցությունը ՄԱԿ-ի` Մարդու իրավունքների խորհրդի հետ: «Մենք դա անում ենք` իմանալով, որ Խորհուրդը բարեփոխելու եւ կատարելագործելու ամենաարդյունավետ միջոցը սկզբունքային փոխգործակցությունն է դրա հետ»: