ԱՄՆ-ում Mercedes-Benz-ի պաշտոնական դիլերների խորհուրդը արտադրողին խնդրել է կրճատել տեղական շուկայում առաջարկվող մոդելային շարքը՝ այս գործընթացը ընկերությունից երկու տարի կպահանջի, գրում է Motor-ը:
Ինչպես Automotive News-ին տված հարցազրույցում պատմել է ԱՄՆ-ում Mercedes-Benz-ի դիլերների խորհրդի նախագահ Ջեֆ Սվիքարդը, ապրանքանիշի բոլոր ամերիկյան դիլերների անունից խորհուրդը արտադրողին խնդրել է պարզեցնել մոդելի շարքը եւ կրճատել Ամերիկա ներմուծվող մոդելների քանակը: «Ես զգում եմ, որ նրանք շատ լուրջ ընդունեցին մեր խնդրանքը եւ պատրաստվում են կատարել շատ փոփոխություններ, որոնք մենք կտեսնենք արդեն 2021 եւ 2022 թվականներին: Կարծում եմ՝ կտեսնենք, թե ինչպես են նրանք պարզեցնում իրենց ապրանքային շարքը»,- ասել է Սվիքարդը: Հայտնի չէ, թե կոնկրետ առանց որ մոդելների է Mercedes-Benz-ը պատրաստվում թողնել ամերիկյան շուկան:
Դժվար թե նկատելի փոփոխություններ ակնկալվեն գերմանական ապրանքանիշի մոդելային շարքում՝ Mercedes-Benz-ը, ամենայն հավանականությամբ, այս պարագայում կկենտրոնանա լրամշակումների քանակի կամ ուժային ագեգատների տեսականու կրճատման վրա: «Սպառողի նախապատվությունները ժամանակի հետ փոխվում են, ուստի մենք պետք է հարմարվենք նոր պահանջներին»,- հավելել է Mercedes-Benz-ի դիլերային խորհրդի նախագահը` նշելով, որ ապրանքանիշի ամերիկյան դիլերային ընկերությունը պարբերաբար «լսում է դիլերների խորհրդի ցանկությունները» եւ համաչափ է արձագանքում խնդրանքներին։





























