Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր` հունիսի 10-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ԱԳՆ` Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի դեպարտամենտի ղեկավար Լորի Բրիստոյի և Հայաստանում  Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ:

ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում` Կազանում սպասվող զարգացումները, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները:

Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: