Թուրքական TRT-2 հեռուստաընկերությունն այս պահին ուղիղ միացումներ է իրականացնում Երեւանից, Բաքվից եւ Ցյուրիխից։
Ուղիղ եթերների ընդմիջումներին TRT–ի հեռուստաստուդիայում ներկա թուրք վերլուծաբանները քննարկում են հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված զարգացումները։ Հեռուստաստուդիայում ներկա թուրք վերլուծաբան Իհսան Չոմաքը, անդրադառնալով Ռուսաստանի քաղաքականությանը Կովկասում, նշել է, թե Ռուսաստանը չի բավարարվում Կովկասում միայն փոքր ու աղքատ Հայաստանով եւ ցանկանում է Ադրբեջանին եւս իր ազդեցության տակ գցել։ Այս համատեքստում Ռուսաստանը աշխատում է Հայաստանին համոզել լուծելու Ղարաբաղի խնդիրը՝ փորձելով Ադրբեջանին բավարարել։
Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությանը հետեւում են աշխարհի 70 հեռուստաալիքներ։ Ինչպես ավելի վաղ Ցյուրիխից հայտնել է NEWS.am-ի թղթակիցը, քաղաքում անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել։




























