Աբովյան-Սայաթ Նովա խաչմերուկում ընդդիմադիրների անհնազանդության ակցիայի ժամանակ մի պահ լարված իրավիճակ է ստեղծվել: Այնտեղ էր նաեւ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, հաղորդում է ArmNews.am-ը:

Ցուցարարներից մեկը դիմելով ոստիկաններին՝ ասաց. «Դուք թուրք եք, հայ չեք: Ձեր երեխեքի համար է, ձեր երեխաների ապագայի համար է»:

Դավիթ Հարությունյանը եւս դիմեց ցուցարարների շարժն արգելափակած ոստիկաններին. «Ձեր արածն ընդհանրապես որեւէ բանից չի բխում: Դուք ձեր երեխաների ճակատագրի հետ եք խաղում»: