Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով Հայրենիքի փրկության շարժման Երթից հետո ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին քաղաքացիական հագուստով անձանց կողմից ոստիկանության բաժանմունք տեղափոխելուն, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօրվա երթի ավարտից շուրջ 1 ժամ անց ոստիկանությունը հերթական անգամ ցուցադրել է իր «դեմքը», այս անգամ՝ անչափահաս երեխային «ա-լյա-Բեն-Լադեն» բռնելով ու բերման ենթարկելով։

ՀՔԾ շենքին ձվեր նետելու համար։ Թե բա՝ խուլիգանություն է։

Բա 2019 թվին որ գերագույն դավաճանի կողմնակիցները ձվահարեցին «Հայելի» լրատվականի գրասենյակը, դա խուլիգանություն չէ՞ր։ Այդ ժամանակ ասում էի՞նք ձեզ - որակեք խուլիգանություն։ Ասու՛մ էինք։ Լսեցի՞ք։ Չլսեցիք։

Դե ուրեմն իմացեք, որ Հայաստանում այլևս ոչ ոք իրավունք չունի խուլիգանություն որակել որպես քաղաքական բողոքի նշան՝ շենքերի և առարկաների (բացառությամբ ուսապարկերի) ձվահարումը։ Ոչ ոք»։