Ֆրանսիական հիվանդանոցների վրա հաքերային հարձակումների վերջին ալիքի հետեւում, ամենայն հավանականությամբ, կանգնած են Արեւելյան Եվրոպայում տեղակայված մաֆիայի նման կազմակերպությունները, այլ ոչ թե օտարերկրյա ուժերը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի թվային տեխնոլոգիաների նախարար Սեդրիկ Օն, փոխանցում է Reuters-ը:
«Ինչ վերաբերում է հիվանդանոցներին, ապա դրանք, ամենայն հավանականությամբ, ոչ թե օտարերկրյա ուժեր են, այլ մաֆիայի տիպի կազմակերպություններ, որոնք հաճախ տեղակայված են արեւելյան երկրներում, սակայն դրանցով չեն սահմանափակվում, որոնք փող են փնտրում»,- ասել է նախարարը France 2 television-ին տված հարցազրույցում:
Սեդրիկ Օի խոսքով` այդպիսի կազմակերպությունները սովորաբար փրկագին են պահանջում իրենց զոհերից` համակարգչային համակարգերի վերականգնման համար:
Նախարարը հավելել է, որ այս տարի կիբերհարձակումներից հետո իրավիճակը ֆրանսիական հիվանդանոցներում կայունացել է, սակայն հիվանդանոցները Դաքսում եւ Վիլեֆրանշ-սյուր-Սոնում իրենց համակարգչային համակարգերի վրա հարձակումից հետո դեռ ստիպված են գրավոր հաշվետվություն վարել:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր կիբերհարձակումների դեմ պայքարի միջոցառումների ուժեղացման գործում մեծ ներդրումներ կատարելու պլանների մասին:
Կիբերանվտանգության ֆրանսիական կարգավորիչը փետրվարի 15-ին հայտարարել էր, որ հաքերները երեք տարի են ծախսել Centreon-ի կողմից մշակված ծրագրային ապահովման մոնիտորինգի վրա:





























