Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդես է եկել հայտարարությամբ։
«Հարգելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է։
Ցանկացած չհաշվարկած ու անհեռատես քայլ կամ հայտարարություն կարող է անդառնալի հետևանքների պատճառ հանդիսանալ՝ թուլացնելով մեր պետության առանց այդ էլ ոչ ամուր անվտանգությունը։
Որպես ազգային անվտանգության գեներալ-լեյտենանտ՝ քաղաքական իշխանություններին, զինվորականներին, քաղաքական ընդդիմությանը՝ բոլորին, խնդրում և հորդորում եմ պահպանել հանդարտություն և զգոնություն:
Որևէ դեպքում չի կարելի ժողովրդին տանել բախումների, քանզի այն լի է մի շարք տեսանելի ու անտեսանելի վտանգներով, ինչը կարող է կործանարար լինել մեր երկրի ու ժողովրդի համար...
Խիղճ և խաղաղություն բոլորիս... »,- կոչ է արել նա։
Հարգելի հայրենակիցներ Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է։ Ցանկացած չհաշվարկած ու...
Опубликовано Ֆելիքս Ցոլակյան / Feliks Tsolakyan Четверг, 25 февраля 2021 г.





























