Պաշտոնաթող գեներալների, գնդապետների միությունը պատրաստ է ցանկացած պահի իրենց զինվորական համազգեստով, իրենց շքանշաններով միանալ հանրահավաքին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Նա նաեւ հայտնեց, որ Իջեւանի, Սպիտակի, Վանաձորի, Չարենցավանի, Արմավիրի, Աբովյանի, Եղեգնաձորի, Թալինի, Էջմիածնի մեր հայրենակիցները շտապում են միանալ մեր հանրահավաքին։