Հաստատվել է տեղեկատվությունը, որ Ղազախստանի նախագահի թոռանը` Այսուլթան Նազարբաեւին դաժանաբար ծեծի են ենթարկել Ղազախստանի եւ Ադրբեջանի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումից հետո` հունիսի 3-ի, լույս 4-ի գիշերը, եւ նա հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Այդ մասին հայտնում է Sportinfo.kz կայքը:
Արտակարգ միջադեպը, որ հարուցել է հանրության զայրույթը, տեղի է ունեցել ոչ «ոսկե երիտասարդության» վիճաբանության արդյունքում: Նրան ծեծել են ոստիկանության աշխատակիցները: Ընդ որում, նրան ծեծել են եւ ձերբակալության ժամանակ, եւ մեքենայում, եւ ոստիկանատանը:
Նրան արգելել են զանգահարել: Որոշ ժամանակ անց Այսուլթան Նազարբաեւին հանել են բաժնից եւ տեղափոխել վերակենդանացման բաժանմունք: Վնասվածքները վտանգավոր չեն կյանքի համար:




























