Վրաստանի ՆԳՆ սահմանադրական անվտանգության վարչության աշխատակիցները ձերբակալել են Կովկասյան ակադեմիական կենտրոնի հիմնադիրներ Դավիթ Ցեցխլաձեին ու Նիկոլոզ Բակարաշվիլիին կրթության նախարարության աշխատակցին կաշառք տալու փաստով, ասվում է ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Նրանք նախարարության բարձրաստիճան աշխատակցին 50 հազար դոլար են առաջարկել արտերկրից ներկրված ինչ-որ դասագրքին պետական արտոնագիր տրամադրելու համար»,- ասել է են ՆԳՆ-ից:

Մեղադրանքն ապացուցվելու դեպքում Ցեցխլաձեին ու Բակարաշվիլիին մինչեւ 8 տարվա ազատազրկում է սպառնում: