Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը հայտարարել է Բաքվում իր գրասենյակի վրա ոստիկանության հարձակման մասին: «Ոստիկանությունը հարձակվել է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի` Շամսի Բադալբեյլիի փողոցում գտնվող գրասենյակի վրա»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է ինստիտուտի տնօրեն, Լեյլա Յունուսը:

«Ես հանձնարարել եմ իմ աշխատակիցներին տան պատին գրել, որ շենքն իմ անձնական սեփականությունն է: Հայտարարել եմ, որ դրա քանդումը հակասում է Ադրբեջանի Սահմանադրությանն ու Եվրոպական կոնվենցիային, որ դա մարդու իրավունքների խախտում է: Ոստիկանությունը հարձակվում եւ արգելում էր, որ մենք գրենք մեր տան պատին, ճնշում էր գործադրում մեզ վրա»,- ասել է իրավապաշտպանը:

Երբ դեպքի վայր են ժամանել ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի, Մեծ Բրիտանիայի, Ներվեգիայի եւ այլ երկրների դեսպանատների աշխատակիցները, նաեւ լրագրողներ, ոստիկանները ցրվել են:

Այժմ հին տան վրա անգլերեն եւ ռուսերեն գրված է, որ «դա Լեյլա Յունուսի անձնական սեփականությունն է»: Այդ տարածքում պետությունը քանդում է սեփական տները, եւ մտադիր է քանդել նաեւ իրավապաշատպանին պատկանող շինությունը: