Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն Ռուսաստանին համեմատել է «թմրամոլի հետ, որը նստած է նավթի եւ գազի վրա»:
«Վրաստանի լրագրողներին կոչ եմ անում քիչ ուշադրություն դարձնել Մոսկվայի կողմից Վրաստանի վերաբերյալ արվող հայտարարություններին: Ռուսաստանը կտրված է իրականությունից եւ չի հասկանում, որ Վրաստանը թիվ մեկ բարեփոխիչ երկիրն է, ինչն, ի դեպ, ընդունում են նաեւ ռուսաստանցի տնտեսագետները` «Ինչու Վրաստանին հաջողվեց» գրքում», – հայտարարել է նախարարը, գրում է «Գրուզիա Online»-ը:
«Վրաստանը Ռուսաստանից առաջ է անցնում բոլոր ոլորտներում: Մենք երբեք չենք ասել, որ Վրաստանը դրախտավայր է, սակայն զարգացման բոլոր ուղղություններում` սկսած սոցիալականից մինչեւ քաղաքական, Վրաստանն անհամեմատ առաջ է Ռուսաստանից», -նշել է նախարարը` ավելացնելով, որ Վրաստանի տնտեսությունն այդ ամենին հասել է առանց նավթի եւ գազի:




























