Տախոնետի Եվրահանձնաժողովի գլխավոր գրասենյակը (նստավայրը` Իսպրա, Իտալիա) հուլիսի 8-ին Հայաստանին է հանձնել թվային տախոգրաֆների քարտերի պատրաստման Ազգային բանալիները: Այդ մասին այսօր` հունիսի 14-ին հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը` ելույթ ունենալով Ավտոտրանսպորտի միջազգային միության (IRU) Երեւանում կայացած նիստին: Դա թույլ կտա արդեն հուլիսի 1-ից Հայաստանում ներդնել տախոգրաֆիայի համակարգը:
Նշենք, որ տախոգրաֆիայի համակարգը ԱՊՀ երկրներում ներդրել է միայն Բելառուսը, որոշ քայլեր իրականացվել են նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի կողմից: Համակարգի ներդրման ժամկետների առումով Հայաստանը համարվում է ԱՊՀ առաջատարներից մեկը; Նշենք, որ Եվրամիությունն արգելել է առանց տախոգրաֆիկ քարտերի բեռնատար մեքենաների մուտքը: Նման արգելքներ ֆորմալ առումով գործում են նաեւ Ռուսաստանում եւ Ուկրաինայում:
Տախոգրաֆիկ քարտերն օգտագործվում են միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարներում` հանդիսանալով յուրօրինակ սեւ արկղ: Այն էական նշանակություն ունի բեռների եւ վարորդների ավտանգության ապահովման համար: Նախարար Մ. Վարդանյանի տեղեկացմամբ` միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարների սեփականատերերը տախոգրաֆիկ քարտերից օգտվելու համար կվճարեն պետական տուրք: Նախնական գնահատմամբ` տուրքի արժեքը կսահմանվի 50 հազ. դրամ, թեեւ հնարավոր է` խորհրդարանում նախագիծը փոփոխության ենթարկվի:



























