Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը չորեքշաբթի հաստատել է, որ Անկարան շարունակում է դիտարկել Ռուսաստանից S-400 հակաօդային հրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի գնման հնարավորությունը` չնայած Միացյալ Նահանգների կողմից գործադրվող ճնշմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մեր աշխատանքը S-400 համակարգերի երկրորդ խմբաքանակի ուղղությամբ շարունակվում է»,- շեշտել է նա NTV-ին տված հարցազրույցում:

Թուրքիան իր համար դեռ որեւէ հետեւանք չի նկատել S-400-ի պատճառով ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումից հետո, հավելել է հանրապետության պաշտպանական արդյունաբերության ղեկավարը: