ԱՄՆ-ում 62 տարեկանում մահացել է Լորա Զիսկինը` «Սիրունիկը», «Մարդ-սարդը» եւ «Մարտական ակումբ» ֆիլմերի պրոդյուսերը:
Նրա մահվան պատճառը կաթնագեղձի կաղցկեղն է, որի դեմ կինը պայքարում էր յոթ տարի: Ռիչարդ Գիրի եւ Ջուլիա Ռոբերթսի մասնակցությամբ «Սիրունիկը» ֆիլմի հաջողությունից հետո, Զիսկինն արագ դարձավ ԱՄՆ-ի ամենահայտնի պրոդյուսերներից մեկը: 1990-ականներին նա Fox 2000-ի նախագահն էր, եւ նկարել է «Մարտական ակումբ», «Բարակ, կարմիր գիծ», եւ այլ ֆիլմեր: 1999-ին Զիսկինը հեռացավ Fox 2000-ից եւ տեղափոխվեց Columbia Pictures: Այնտեղ նա թողարկեց իր գլխավոր հիթը` «Մարդ-սարդը»:




























