Մոսկվայում գազային ատրճանակից գնդակահարել են Ադրբեջանի երեք քաղաքացիների: Տուժածների խոսքով, միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին Մոսկվայի արեւմուտքում Բելովեժսկայա փողոցում: «Անհայտ անձը վեճի ընթացքում գազային ատրճանակից կրակոց է արձակել եւ թաքնվել»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Օտարերկրացիները դիմել են հիվանդանոց` մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով: Քննությունը ստուգում է իրականացնում փաստի առիթով:




























