Հայտնի բրիտանացի գրող Թերրի Փրաթչեթը որոշել է հետեւել իր ստեղծագործություններից մեկի հերոսի հետքերով եւ ինքնակամ հեռանալ կյանքից:

Որոշ ժամանակ առաջ բժիշկները նրա մոտ Ալցհեյմերի հիվանդության հազվագյուտ տարատեսակ են գտել:

«Doc/Fest» վավերագրական ֆիլմերի փառատոնի ժամանակ Փրաթչեթը խոստովանել է, որ առայժմ մի գիրք է գրում, որը պետք է ավարտի:

Նա նաեւ վավերագրական ֆիլմ էր նկարել «Ընտրելով մահը» (Terry Pratchett: Choosing to Die) անունով, որում պատմում էր միլիոնատեր Պիտեր Սմեդլիի մահվան մասին: Սմեդլին, իմանալով իր հիվանդության մասին, ընտրել էր էֆթանազիան, եւ կյանքից հեռացել շվեյցարական «Dignitas» կլինիկայում: