Կուբայում հրապարակվել է հռչակավոր հեղափոխական Էռնեստո Չե Գեւարայի նոր, նախկինում լայն հանրությանը անհայտ օրագիրը: Չե Գեւարան սպանվել էր Բոլիվիայում 1967թ.: Օրագրի գաղտնազերծումը աննախադեպ երկար էր ընթանում կոմանդանտեի անընթեռնելի ձեռագրի պատճառով: Վերջինս, ի դեպ, բժիշկ է եղել:

Հեղափոխականի կինը` Ալեյդա Մարչը պարզաբանել է, որ ձեռագիրը հրապարակվել է առանց խմբագրման, որպեսզի ընթերցողը Չեին ճանաչի ինչպես նա կա իրականում:

Ձեռագիրը պատմում է 1956 դեկտեմբերի 2-ից (երբ Չե Գեւարան «Գրանմա» առագաստանավով ժամանեց Կուբա) մինչեւ գեներալ Բատիստային տապալելու պահը` 1959թ. հունվարի 1-ն ընկած իրադարձությունները:

Հեղափոխականի հիշողությունները Լատինական Ամերիկայում 23 տարեկանում շրջագայության մասին ժամանակին բեսթսելլեր դարձան: