Այն, որ Հայաստանն անտառանյութ է արտահանում` երեւում է անգամ պաշտոնական վիճակագրությամբ: Այսպես. ըստ մաքսային վիճակագրության, 2010 թ. արտահանվել է մոտ 2000 խմ մշակված եւ 15 հազար խմ` անմշակ անտառանյութ: Ընդամենն այդ արտահանումից ստացվել է 450 հազ. դոլար եկամուտ:

Այն, որ Հայաստանի անտառները հատվում են արտահանման նպատակով` իհարկե մտահոգիչ է: Հուսադրող է միայն, որ արտահանման ծավալները նախորդ տարիների համեմատ նվազում են: Այսպես` 2008 թ. արտահանվել էր 1100 խմ միայն անմշակ անտառանյութ:

2011 թ. անտառանյութի արտահանումը շարունակվում է: Առաջին եռամսյակի տվյալներով` արդեն հասցրել ենք արտահանել 98 խմ մշակված անտառանյութ: Հում անտառանյութի արտահանման վերաբերյալ տվյալներ չկան: