ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել կորոնավիրուսի համավարակի ֆոնին ասիացիների նկատմամբ խտրականության եւ հարձակումների կապակցությամբ: Այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է COVID-19 համավարակի ընթացքում ասիացիների եւ ասիական ծագման մարդկանց նկատմամբ բռնությունների աճով»,- ասված է հայտարարության մեջ:
Գլխավոր քարտուղարն ուշադրություն է հրավիրել «սարսափելի մահացու հարձակումների, բանավոր եւ ֆիզիկական բռնության, դպրոցում բռնության, աշխատավայրում խտրականության, լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում ատելություն հրահրման, իշխանության մեջ գտնվող անձնաց կողմից սադրիչ հայտարարությունների» վրա:
«Անցյալ տարվա ընթացքում տեղ գտած հազարավոր միջադեպերը պսակեցին անհանդուրժողականության, կարծրատիպերի, շահագործման եւ բռնության հարյուրամյակները»,- հավելել է Գուտերեշը:




























