Հայաստանի ճարտարապետների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ առաջարկներ է ներկայացրել Հայաստանի հասարակությանը, ՀՀ նախագահին, ԱԺ-ին եւ Կառավարությանը:

Ըստ այդմ, նշվում է, որ ճարտարապետական գործունեությանը վերաբերող նոր օրենքի ընդունմամբ, պետք է ճարտարապետների միությանը փոխանցել մասնագետների որակավորման եւ արտոնագրման լիազորությունը, ինչպես ընդունված է զարգացած երկրների համակարգերում:

«Պետք է

- վերանայել քաղաքաշինական ոլորտի կառավարման օղակների կազմակերպական ու կադրային համալրման քաղաքականությունը,

- կարեւոր քաղաքաշինական փոփոխությունների ծրագրումն ու կառույցների նախագծումը կազմակերպել բացառապես մրցույթների միջոցով, ապահովելով մասնագիտական ու հանրային կարծիքի ձեւավորմանը միտված քննարկումների ու հրապարակումների կայացում, 

- Հայաստանի ճարտարապետների միությունը, որը Ճարտարապետների միջազգային միության գործող անդամ է, հայտնում է իր անվերապահ պատրաստակամությունը համագործակցել բոլոր պետական մարմինների ու

հաստատությունների, հասարակական միավորումների ու խմբերի,  ճարտարապետների, այլ մասնագետների ու կառուցապատողների հետ ՀՀ ամբողջ տարածքում քաղաքաշինական միջավայրի ձեւավորման եւ ընդհանրական,

եւ կոնկրետ առարկայական հարցերի քննարկումներ կազմակերպելու, դրանց վերաբերյալ կարծիք ձեւավորելու, վերջնական արդյունքի հասարակական արժեքը հրապարակայնորեն ձեւակերպելու գործում»,- ասված է հայտարարության մեջ: