Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շուրջ 2 տասնյակ օրենքներ է ստորագրել:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ստորագրել է ԱԺ կողմից ընդունված հետեւյալ օրենքները. «ՀՀ ընտրական օրենսգիրքը» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասինե, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:




























